ԱՄՆ-ն լրացուցիչ $600,000 կուղղի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին![]() 17 ապրիլի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը իր Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու Covid-19 համավարակի դեմ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ ՄԶԳ ֆեյսբուքյան էջում։ Այս միջոցները վերջերս հայտարարված $ 1️.1️ մլն ֆինանսավորման հետ կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ • Պատրաստել լաբորատոր համակարգեր • Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը • Խթանել ռիսկերի հաղորդակցումը • ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1201-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 42-ով: Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 19-ի։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |