8 հայ՝ Forbes-ի ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում![]() 17 ապրիլի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ՌԴ ամենահարուստ գործարարների ամենամյա ցանկը, որտեղ հայազգի 8 գործարար կա։ Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 29-րդ տեղում է $3.4 մլրդ կարողությամբ։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ 53-ամյա Սամվել Կարապետյանը, որը 2019-ին 29-րդն էր, 2020-ին զբաղեցրել է 39-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է $2.5 մլրդ՝ 2019-ի $3.7 մլրդ դիմաց։ 52-րդ տեղում է հայազգի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց): Նա ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է $1.8 մլրդ կարողությամբ։ «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերության նախագահ և ընտանեկան RVVZ Foundation հիմնադրամի համահիմնադիր, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր, բարերար և «Ավրորա» հումանիտար մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը 103-րդ տեղում է։ Նրա կարողությունն անփոփոխ է մնացել և գնահատվում է $950 մլն։ «Սկարտել» ընկերության հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանը զգալի բարելավել է իր դիրքերը վարկանիշում՝ 2019-ի 146-րդ տեղից բարձրանալով 113-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է $800 մլն։ «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության սեփականատերեր և տնօրենների խորհրդի նախագահներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները զբաղեցնում են 146 և 147 տեղերը համապատասխանաբար։ Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է $700 մլն։ ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ, iiko, Findo և Ayb հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը 2019-ին զբաղեցրած 200-րդ տեղից բարձրացել է 166-րդ հորիզոնական։ Նրա կարողությունը գնահատվում է $600 մլն։ Վարկանիշում 102 միլիարդատեր կա՝ 2-ով ավելի, քան 2019-ին։ Սակայն ՌԴ 200 ամենահարուստ մարդկանց համախառն կարողությունը կրճատվել է $40 մլրդ-ով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |