Շենգեն վիզայի համար դիմողները, հնարավոր է, կորոնավիրուսի թեստ հանձնեն![]() 17 ապրիլի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Շենգենյան գոտու երկրները կարող են նոր պահանջներ ներկայացնել վիզայի համար դիմողներին, հնարավոր է նաև, որ պահանջվի կորոնավիրուսի թեստ հանձնել, հայտնում է Schengenvisainfo.com-ը։ Համաձայն հրապարակման՝ Շենգենյան գոտու սահմանները կարող են փակ մնալ մինչև սեպտեմբեր։ Նշվում է, որ երբ պանդեմիայի ռիսկերը նվազեն և Շենգեն գոտին կվերադառնա սովորական կյանքին, պետությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել, որոնք կառնչվեն նաև վիզայի համար դիմողի առողջական վիճակին։ Բացառված չէ, որ Շենգեն գոտի ճանապարհորդողից կարող է պահանջվել մեկնումից անմիջապես առաջ կորոնավիրուսի նոր թեստ հանձնել՝ համոզվելու համար, որ նա վարակված չէ։ ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերման և դրա զանգվածային հասանելիության դեպքում, վիզայի համար դիմողներից կարող է պահանջվել նաև պատվաստում անցած լինելը հավաստող փաստաթուղթ, եթե վիրուսը ակտիվ մնա։ Ավելի վաղ ԵՄ-ն արդեն կոչ է արել սահմանները փակել մինչև մայիսի կեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել էր, որ Շենգեն գոտի մուտքը հնարավոր է սահմանափակվի մինչև սեպտեմբեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |