Ապրիլի 24-ին` 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը

Ապրիլի 24-ին` 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը` ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ:

Նույն օրը` ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայերի պահանջատիրության։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---