Սաքսոնիայում պարտադիր կլինի դիմակ կրելը տրանսպորտում և գնումներ կատարելիս![]() 17 ապրիլի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային շրջան Սաքսոնիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարտադիր կլինի դիմակ կրելը հանրային տրանսպորտում և գնումներ կատարելիս, տեղեկացնում է Deustche Welle-ն։ Սաքսոնիայի վարչապետ Միխաել Կրեչմերը հայտարարել է, որ պարտադիր չէ մասնագիտական դիմակ կրել, բավար կլինի նաև գլխաշորը կամ շարֆը։ Այդ սահմափակումը ուժի մեջ կմտնի ապրիլի 20-ից։ Գերմանիան հայտարարել է, որ աստիճանաբար կմեղմացնի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակող միջոցները։ Գերմանիայում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 133 830 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3380-ով։ Մեկ օրում 299 մարդ է մահացել, մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 3868-ի։ Ապաքինվել է մոտ 82,000 մարդ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |