Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա![]() 17 ապրիլի 2020 - 19:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Սարգսյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ Այդ գործը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ»,-գրել է Մակինյանը։ Փաստաբանի խոսքով՝ լուրը, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործ է հարուցվել «բացարձակ ապատեղեկատվություն է»: Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ին՝ դիզվառելիքի գործով։ Նա մեղադրվում է 2013-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ Ընկերությունը հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |