Թորոսյան․ Վիրուսի ներկայիս տեմպի պահպանմամբ մայիսի 21-ին 5000 վարակակիր կունենանք18 ապրիլի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպն ապրիլի 18-ի դրությամբ 17 օր է, նման տեմպի պահպանման դեպքում մայիսի 4-ին ՀՀ-ում կլինի 2500 վարակված, իսկ մայիսի 21-ին՝ 5000, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ապրիլի 9-ին նախարարը նշել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրվա և տեմպի պահպանման դեպքում ապրիլի 19-ին ՀՀ-ում մոտ 1800 դեպք կլինի, իսկ ապրիլի 29-ին` 3600: Փաստացի, ՀՀ-ին հաջողվել է որոշ չափով կոտրել վարակի տարածման տեմպը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 18-ի դրությամբ երկրում 1248 վարակակիր կա։ «Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,- գրել է նախարարը` կոչ անելով մնալ տանը։ Թորոսյանը նշել է, որ թեստավորման հզորությունների մեծացումն օրական 1000 թեստի բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ ՀՀ-ում օրական այդքան մեծ թվով ՊՇՌ թեստ չի արվել: Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1248-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 47-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 20-ի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |