Փաշինյանն ու Տոնոյանն ընդունել են Արցախի նորընտիր նախագահին![]() 18 ապրիլի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ գործակցությունը։ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։ Ավելի վաղ Հարությունյանը ոչ պաշտոնական այցով հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարը նշել է, որ ՀՀ ԶՈւ-ն Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու է ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում գործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացման մասին հարցեր: Մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքեց նախագահ դառնալու համար անհրաժեշտ թվով ձայներ: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49.26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26.4%-ը։ Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանի օգտին քվեարկել է 39,860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5428: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |