ՀՀ-ից սկսել են դրամական միջոցներ ուղարկել ՌԴ՝ հարազատներին18 ապրիլի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դրամական փոխանցումները կրճատվել են, իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝Հայաստանից, դեպի ՌԴ փոխանցումներն աճել են, գրում է «Իզվեստիան»։ 2020-ի մարտին հունվարի համեմատ ՌԴ-ից արտերկիր դրամական փոխանցումները նվազել են 11 տոկոսով, քանի որ միգրանտներից շատերը կորցրել են աշխատանքը Ռուսաստանում։ Արտերկրից դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը պայմանավորված է ՌԴ-ում գտնվող հարազատներին ֆինանսապես օգնելու անհրաժեշտությամբ՝ այդ թվում, ուսանող երեխաներին կամ ՌԴ-ում գտնվող թոշակառու ծնողներին։ Դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը, ընդհանուր առմամբ, մարտին կազմել է 47 տոկոս։ Ղազախստանի և Տաջիկստանի հետ միասին, Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որտեղից ֆիզիկական անձինք առավել շատ դրամական միջոցներ են փոխանցել ՌԴ։ Միաժամանակ, ՀՀ-ն շարունակում է մնալ այն երկրների թվում, ուր մարտին ՌԴ-ից առավել շատ փոխանցումներ են կատարվել։ Պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |