Վրաստանը քայլեր է ձեռնարկում 2020-ին 5G ունենալու համար18 ապրիլի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հաղորդակցության ազգային խորհուրդն ակտիվ աշխատում է, որ երկրում 2020-ին սկսեն օգտագործել 5G տեխնոլոգիան, փոխանցում է Regnum-ը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ 21-րդ դարում, երբ նորարարական տեխնոլոգիաները ներդրվում ու զարգանում են, շատ կարևոր է արդյունավետ արձագանքել այնպիսի մարտահրավերների, ինչպիսին 5G ինտերնետն է։ Նշվում է, որ այն երկրում տնտեսության, առողջապահության, կրթության, բիզնեսի և մի շարք այլ ոլորտների զարգացման համար պարտադիր նախապայման է։ Հանձնաժողովի ներկայացուցիչների տվյալներով՝ 5-րդ սերնդի ինտերնետի ներդրման համար մասշտաբային աշխատանքներ են տարվել, իսկ առաջիկայում տեխնոլոգիան յուրացնելու համար հաղորդակցություն իրականացնող ընկերությունները պետք է համապատասխանեցնեն իրենց ենթակառուցվածքները։ Հանձնաժողովում ապատեղեկատվություն են որակել նաև լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակվող ինֆորմացիան, թե 5-րդ սերնդի ինտերնետը բնակչության առողջության համար վտանգավոր է կամ կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |