ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4785-ով18 ապրիլի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4785-ով, 40 մարդ մահացել է, ապաքինվել է 467-ը, տեղեկացրել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերը գրանցվել են 79 շրջանում։ Առավել մեծ քանակով նոր դեպքեր կան Մոսկվայում՝ 2649, ևս 428 դեպք Մերձմոսկովյան շրջանում, 139-ը՝ Սանկտ Պետերբուրգում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այսպիսով, ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36,793-ի։ Աճը մեկ օրում ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 15 տոկոս։ Ընդհանուր առմամբ, մահացել է 313 մարդ, ապաքինվել՝ 3057։ Մոսկվայում նոր հիվանդների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, 18-45 տարեկան մարդիկ են։ Եվս 13,5 տոկոսը՝ 65-ից բարձր, որից 4 տոկոսը՝ 80-ից բարձր։ Իսկ վարակվածների 6,5 տոկոսը երեխաներ են։ Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը։ Այդ են վկայում ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։Կորոնավիրուսի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 2 մլն մարդու մոտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |