Հայերը, կրոնը, կառավարությունը․ Հավատքի հարցերը՝ հարցվածների աչքերով![]() 18 ապրիլի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Իշխանություն-եկեղեցի հերթական բանավեճը Հայաստանում սկսվեց, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարևորեց կորոնավիրուսի տարածման շրջանում, ի թիվս այլ կալանավորների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը։ Այդ պահից ի վեր իշխանությունն ու եկեղեցականները մի շարք կոշտ հայտարարություններ փոխանակեցին․ վեճը, կարծես, հեռու է ավարտից։ Ի՞նչ է մտածում ժողովուրդը եկեղեցու, կաթողիկոսի ու երկրում նրանց դերի մասին։ Մանրամասն թարմ տվյալներ ՀՀ-ում կրոնական մակարդակի մասին չկան։ 2015-16-ին արված ու 2017-ին հրապարակած PEW ամերիկյան կազմակերպության հարցումների համաձայն, Հայաստանում մարդկանց 59%-ը համարում է, որ Կառավարությունը պետք է պաշտպանի քրիստոնեական արժեքների տարածումը։ 62%-ի կարծիքով՝ պետությունը եկեղեցուն գումար էլ պետք է վճարի։ Ազգային եկեղեցու ղեկավարներին բարձրագույն հեղինակություն են համարում հարցվածների 24%-ը․ համեմատության համար՝ Վրաստանում այդ ցուցանիշը 93% է, ՌԴ-ում՝ 69%: 63%-ը համարում է, որ եկեղեցին շատ է փողի վրա ֆիքսված, և միայն 31%-ը՝ որ այն ամրապնդում է բարոյականությունը։ Աղբյուրի ձևակերպմամբ՝ ՀՀ-ում հարցվածների 89%-ն իրան համարում ա «օրթոդոքս»։ Այս ձևակերպման տակ են ընկնում թե ՀԱԵ, թե Ուղղափառ եկեղեցու հետևորդները։ Սակայն ընդամենը 34%-ն է նշել, որ դա անձնական հավատքի հետևանք է․ 55%-ն իրեն հավատացյալ է համարում՝ մշակույթի, 8%-ը՝ ընտանիքի պատճառով։ Սակայն, ընդհանուր առմամբ, 97%-ը հպարտ է իր կրոնով։ Երկրում իրեն աթեիստ է համարում մոտ 2%-ը։ Ընդ որում, հայերի մոտ քրիստոնեության ընկալումը յուրահատուկ է․ դրախտի գոյությանը հավատում է 55%-ը, իսկ դժոխքի՝ 49%, 59%-ը հավատում է թուղթուգրին կամ չար աչքին, ինչը եկեղեցին առհասարակ քննադատում է։ Հայաստանում քրիստոնյաների 45%-ն ամեն օր աղոթում է, 9%-ը՝ ամեն օր եկեղեցի գնում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |