Կորոնավիրուսի ևս 43 նոր դեպք կա ՀՀ-ում. 22 պացիենտ դուրս է գրվել

Կորոնավիրուսի ևս 43 նոր դեպք կա ՀՀ-ում. 22 պացիենտ դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1291-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Դուրս է գրվել ևս 22 անձ, ընդհանուր՝ 545։ Մահվան ելքով 20 դեպք կա։

Այս ընթացքում, ընդհանուր առմամբ,12,680 թեստավորում է արվել:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---