ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 48-ով․ Մահվան ևս 2 դեպք կա20 ապրիլի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ևս 2 դեպ է գրանցվել, ընդհանուր՝ 22։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Մահացածները եղել են 62 և 90 տարեկան։ Նրանք երկուսն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - տեղեկացնում են ԱՆ-ից՝ նշելով, որ երկու պացիենտն էլ տղամարդ էին։ Առողջացել է 35 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 580 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 13,373 մարդ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, որը հայտարարվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |