Տուժած ոլորտներում աշխատող 78,000-ից ավելի քաղաքացի 5․4 մլրդ դրամի աջակցություն է ստացել

Տուժած ոլորտներում աշխատող 78,000-ից ավելի քաղաքացի 5․4 մլրդ դրամի աջակցություն է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մոտ 486,000 բաժանորդի հոսանքի և գազի վճարները փոխանցվել են, հայտնել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման ծրագրերից մանրամասներ։

Սարգսյանի խոսքով՝ ապրիլի 20-ի դրությամբ 8-րդ ծրագրով (տուժած ոլորտներին աջակցության ծրագիրն է- խմբ․) 78,783 քաղաքացու տրամադրվել է 5․4 մլրդ դրամի աջակցություն։ Նա հիշեցրել է, որ աջակցություն է նախատեսվել նաև տուժած ոլորտներից ևս 4-ում՝ ցամաքային մարդատար տրանսպորտ, սպորտի բնագավառի գործունեություն, նախադպրոցական գործունեություն, զվարճությունների և հանգստի կազմակերպման ոլորտ։ Ավելացված 4 նոր ոլորտում ևս 8000 տնտեսվարողի ցանկ է ներառվել ցուցակներում։

Նա հայտնել է նաև, որ 80 և ավելի ՄՈԳ ունեցողներն առաջիկայում կստանան անտոկոս վարկ վերցնելու հնարավորություն, ավելի ցածր առաջադիմությամբ սովորողները՝ 5%-ով վարկ կստանան։

Սարգսյանի խոսքով՝ Կառավարության ներդրած միջոցառումներն ունեն խրախուսման մեխանիզմներ և փորձ է արվում պարզեցնել աջակցության ծրագրերին դիմելու գործընթացը։ Ըստ նրա՝ աջակցության ծրագիր է նախատեսվում նաև այն քաղաքացիների համար, որոնք օրավարձով աշխատողներ են եղել և չեն օգտվել երեխաներին տրվող 9-րդ միջոցառման արտոնություններից։

Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահացել է 22 մարդ, առողջացել 580։ ՀՀ Կառավարությունը մշակել է 14 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմացման համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---