Բաքվում գտնում են, որ Հայաստանը հետ կկանգնի ղարաբաղյան հարցի շուրջ իր դիրքորոշումից26 դեկտեմբերի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության պայմանագրի ստորագրման հնարավորությունները 50/ 50 են: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացում կողմերը մոտեցել են Մադրիդյան սկզբունքներով համաձայնագրի ստորագրմանը: «Անգամ պատրաստվել է չլուծված հարցերի վերաբերյալ օրացույց: Հաջորդ տարի կլինեն դրական պահեր, որոնք նախորդ տարիների ընթացքում չեն եղել: Օրինակ, նախագահական ընտրությունների տարում, ինչպիսին 2008թ. էր, կողմերը հետաքրքրություն չեն ցուցաբերում ինտենսիվ բանակցությունների անցկացման հանդեպ: Հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը հետ կկանգնի տվյալ խնդրի շուրջ իր նախկին դիրքորոշումից, ինչը կարելի է բնութագրել որպես պատերազմելու հրավեր: Դեռեւս դիրքորոշումների առավել լայն շրջանակների համաձայնեցման փուլում կողմերը կարող են համեմատաբար արագ ընթանալ, բայց ամեն ինչ կարող է արգելակվել, երբ սկսվի անմիջականորեն պայմանագրի քննարկումը: Որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինեն հստակեցնել իրենց դիրքորոշումը»,- ասել է քաղաքագետը, գրում է 1news.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |