Բանգլադեշում 100,000 մարդ, չնայած կարանտինին, մասնակցել է մահմեդական հոգևորականի թաղմանը![]() 20 ապրիլի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Բանգլադեշում 100,000-ից ավելի մարդ անտեսել է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման հրահանգն ու Բրահմանբարի շրջանում մասնակցել իսլամական կուսակցության ավագ առաջնորդ Մաուլան Զուբայեր Ահմադ Անսարիի թաղմանը, փոխանցում է CNN-ը։ Հավաքված մարդկանց թիվը հաստատել են նաև երկրի իշխանությունները։ Մահմեդական ուսուցիչ Անսարի թաղման պատճառով Բանգլադեշում ժամանակավորապես չեղարկվել է 5 հոգուց ավելի խմբով աղոթքների արգելքը։ Արդյունքում մարդիկ դուրս են եկել՝ ուղևորվելով Բրահմանբարի շրջան։ Ոստիկանության համար անսպասելի է եղել, որ թաղման հետ կապված մարդկանց նման մեծ հոսք կլինի, արդյունքում իրավապահները չեն կարողացել կառավարել ամբոխին։ Իշխանությունը կարգադրել է շրջանում 2 բարձրաստիճան ոստիկանի պաշտոնից ազատել՝ թաղման գնացող մարդկանց խոչընդոտել չկարողանալու համար։ Բանգլադեշի գյուղերում արդեն խստացվել են կարանտինի կանոնները, հրահանգվել է 14-օրյա մեկուսացման մեջ գտնվել՝ պարզելու համար՝ արդյոք որևէ մեկը վարակվել է բազմամարդ թաղումից հետո։ Ապրիլի 20-ի դրությամբ Բանգլադեշում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2456 է, 91 հոգի մահացել է, 75 պացիենտ առողջացել։ Բանգլադեշի իշխանությւոնները չգիտեն՝ ինչպիսին կլինի վարակի մասշտաբը ապրիլի 18-ի բազմահազարանոց թաղումից հետո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |