Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել կեղծիքի և լիազորությունները չարաշահելու համար20 ապրիլի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրգործով Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պարզվել է, որ Դիլիջանի ղեկավարը, որը 2005-ից մինչ օրս զբաղեցրել է պաշտոնը, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն անելու, 2013-2016-ին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր: Դրանցով համայնքի ղեկավարը Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած մոտ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին պատճառելով էական վնաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ., կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող TLB-825-RM էքսկավատորը և «ՄԱԶ» բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման է տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ իրավապահները բացահայտել են այդ փաստը, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200=300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝): Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |