Փոխոստիկանապետ․ Ինքնամեկուսացումը խախտած 26 անձ ենթարկվել է պատասխանատվության20 ապրիլի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ոստիկանության ծառայողների՝ կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, նրանցից 5-ն առողջացել են, 124 ոստիկան ինքնամեկուսացած է, 30-ը՝ մեկուսացված, հայտնել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ հավելելով նաև, որ 20 ոստիկանի թեստը բացասական է եղել։ Անդրադառնալով իրավապահների աշխատանքին՝ Մհրյանը նշել է, որ 37 մեկուսացման վայրում կայուն պահակակակետեր կան, մարզերում ևս հատուկ անցակետեր են տեղադրվել, Ոստիկանությունը հսկողություն է իրականացրել հոգեհանգստի 1606 արարողության ժամանակ՝ Պարետատան սահմանած կարգի պահպանման համար։ Փոխոստիկանապետը հայտնել է, որ 10,269 վարչական արձանագրություն է կազմվել՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը խախտելու պատճառով, 26-ը՝ ինքնամեկուսացումը խախտելու համար։ Ըստ Մհրյանի՝ 10,370 վարչական արձանագրությունից 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում, 3636-ի վարույթը դեռ ընթացքի մեջ են: Մհրյանը հայտնել է, որ ինքնամեկուսացած 2348 անձի հանդեպ հսկողություն է սահմանվել, համապատասխան կարգի չպահպանման պատճառով տնտեսական գործունեություն ծավալող 2165 օբյեկտի աշխատանքը դադարեցվել է, կազմվել է վարչական 82 արձանագրություն։ Մհրյանը նաև հայտնել է՝ 2020-ի մարտին բնակարանային 35 գողություն է եղել, որից 12-ը՝ Երևանում, նախորդ տարի արձանագրվել էր 171 դեպք, որից 108-ը՝ Երևանում։ Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահացել է 22 մարդ, առողջացել 580 հոգի։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |