Փաշինյան․ Հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքականություն կա, քան Աստվածաշնչից բխող գործունեություն20 ապրիլի 2020 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Ինչքան ավելի է ընդգծվում գաղափարական իշխանության գոյության փաստն, այդքան ակնհայտ է դառնում է հոգևոր կյանքի սակավությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ Հայաստանում հիասթափվելու կոնկրետ պատճառ ունի հոգևորականությունը։ «Ինչքան իշխանությունն արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այդքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքը արժեքների ու գաղափարների սերմանման հարցում ունի մեծ բացեր ու մեծ պրոբլեմներ, և դա հոգևորականության համար առաջացնում է լրջագույն հիասաթափություն ու դիսկոմֆորտ։ Մենք շատ դեպքերում տեսնում ենք հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքականություն, երբեմն քաղաքական ինտրիգներ, քան էության մեջ, ուղիղ ասեմ, Աստվածաշնչից ու դրա գաղափարախոսությունից բխող գործունեություն։ Ես՝ որպես մարդ, ով շատ կարևոր է համարում քրիստոնեական տեսությունը, հարց եմ տալիս, թե այսօրվա հոգևոր կյանքն արդյոք մոտեցնում է Նոր կտակարանին ու նրա գաղափարախոսությանը, ու ես վստահ չեմ որ կարող եմ այդ հարցին դրական պատասխան տալ»,-հայտարարել է վարչապետը։ Հայաստանում վերջին շրջանում իշխանության և հոգևորականության միջև հեռակա բանավեճ է ընթանում, այն բանից հետո, երբ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարևորել էր համավարակի պայմաններում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Դրաաից հետո վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քննադատություն էին հնչեցրել Կաթողիկոսի հասցեին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |