Ապրիլի 2-ից ի վեր ՀՀ-ում վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ Փողոցները դատարկ չեն մնում21 ապրիլի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 62-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 2-ից ի վեր։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1401-ի։ Հայաստանում վերջին օրերին մեղմվել են կորոնավիրուսի հետևանքով և Պարետի որոշմամբ առկա սահամնափակումները, որոշ ոլորտներում աշխատանքը կրկին մեկնարկել է։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պատասխանատու այլ անձանց հորդորներին՝ մայրաքաղաքի փողոցները կրկին մարդաշատ են, մարզերում՝ ևս, քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։ Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։ Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը ՀՀ-ում ապրիլի 21-ի դրությամբ 3․2 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․7 է, Թբիլիսիում՝ 4․6։ Վրաստանի ԱՆ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրուսի հաստատված դեպքերը 408-ն են, մահացել է 4 հոգի, իսկ Ադրբեջանում 1436 հաստատված դեպք կա, մահացել է 19 մարդ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Երկրում կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |