ԱՄՆ նորընտիր նախագահը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գտնում է Անդրանիկ Թեւանյանը26 դեկտեմբերի 2008 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Եւ' Թուրքիան, եւ' Հայաստանը լրջորեն հետաքրքրված են հայ-թուրքական սահմանի բացման գործում, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանից Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ կշահի, քան մերը»,- պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` հայտնել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման հետ մեկտեղ որոշակի անկում է նկատվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում եւ, Թեւանյանի կարծիքով, հայկական լոբբին ավելի պասիվ է դարձել այդ հարցում: «Հաշվի առնելով այդ հանգամանքները` այժմ արդեն կարելի է հաստատ ասել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի ավանդական ելույթի ժամանակ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես արդեն համոզված եմ, որ Օբաման այդ քայլին չի գնա, եւ դա հիմնավորված է նրանով, որ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորման հեռանկարներ ունեն, եւ նա չի ցանկանա ձախողել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գտնում է Անդրանիկ Թեւանյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |