Լուկաշենկո. ՌԴ-ն հրաժարվում է հնդկաձավար մատակարարել Բելառուսին![]() 21 ապրիլի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թեև դեռևս խորհրդային տարիներից հնդկաձավարը ստանում էին ՌԴ-ից, այժմ Մոսկվան հրաժարվել է աշխատել Մինսկի հետ։ Նա հանձնարարել է ավելացնել հնդկաձավարի արտադրությունը հանրապետությունում, գրում է ՌԲԿ-ն։ «Տես, որ կարողանանք բավականաչափ քանակ ապահովել, քանի որ ռուսները հրաժարվել են մեզ հետ աշխատել ինչպես ԽՍՀՄ տարիներին, երբ մենք նրանցից ավելի շատ հնդկաձավար էինք գնում»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Մոգիլյովի շրջանի ղեկավար Լեոնիդ Զայցին։ Ապրիլի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես արգելել է արտահանել հնդկաձավար, բրինձ, սոխ և մի շարք այլ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից։ Արգելքը կգործի մինչև հունիսի 30-ը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |