«Գլորիա» ֆաբրիկայի աշխատողներիրն իրավապահները դուրս են հանել. 3 աշխատակից բերման է ենթարկվել21 ապրիլի 2020 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել են աշխատանքի, սակայն մոտ երկու ժամ անց նրանց ֆաբրիկայից դուրս են հանել ոստիկանության աշխատակիցները, փոխանցում է Aysor.am-ը։ Ֆաբրիկայի պահակակետից նշել են, որ աշխատակիցներն ունեցել են համապատասխան ձևաթուղթ, սակայն իրենց հայտնել են, թե չկա վարչապետի հրաման, որպեսզի իրենց թույլ տան ներս մտնել։ Պահակակետից տեղեկացրել են նաև, որ իրենց տեղեկություններով՝ այդ ընթացքում բերման է ենթարկվել 3 աշխատակից, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։ Ֆեյսբուքյան օգտատերերից Անի Ավետիսյանն իր էջում կադրեր է հրապարակել, որտեղ, ըստ ամենայնի, ընկերության աշխատակիցների բողոքի երթն է։ Օգտատերերը նշում են, որ աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ աշխատանքը վերսկսելու պահանջով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկությունը, նույնիսկ եթե կառավարությունն ապրիլի 20-ից թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա պատճառաբանել էր, թե բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։ Ապրիլի 17-ին ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդրիները։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |