«Հայփոստի» կառավարումն Էռնեկյանից անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը22 ապրիլի 2020 - 10:18 AMT PanARMENIAN.Net - 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Հակոբ Արշակյանը։ «Հայփոստը» գտնվում էր «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ, որը պատկանում է ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։ «Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։ «Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,-ասվում է գրառման մեջ։ 2019-ի աշնանը «Հայփոստ» ընկերությունը հանվել է մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հայտրարվել էր, որ նպատակահարմար է համարվել պահպանել «Հայփոստը» պետության ձեռքում և հետագայում նոր մրցույթ անցկացնել, որին կարող են մասնակցեն ինչպես ներկայիս կառավարիչները, այնպես էլ այլոք, սակայն նոր նախապայմաններ կառաջադրվեն կառավարչին: Այդ մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ «Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին, կամ ներկայիս կառավարիչներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |