Brent տեսակի նավթի գինը հասել է 1999-ի նվազագույն նիշին22 ապրիլի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են 6.5-15%-ով։ Brent տեսակի արժեքը ապրիլի 22-ի առավոտյան նվազել է՝ հասնելով 1999-ի դեկտեմբերի 11-ի նվազագույն նիշին՝ մոտ 16 դոլար մեկ բարելի համար։ Երևանի ժամանակով 09։00-ի դրությամբ Հյուսիսային ծովի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսները նվազել են 14.8%-ով՝ մինչև 16․45 դոլար, իսկ դրանից մի փոքր շուտ՝ 15.99 դոլարի մեկ բարելի դիմաց։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները նվազել են 6.48%-ով, մինչև 10․8 դոլար, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ապրիլի 20-ին WTI-ի մայիսյան ֆյուչերսները պատմության մեջ առաջին անգամ բացասական նիշի էին հասել՝ մինչև -37 դոլար մեկ բարելի դիմաց։ Ապրիլի 21-ին WTI-ի և Brent-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես նվազել էին։ Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար։ Բացասական դինամիկան նավթային շուկայում բացատրվում է հումքի պահանջարկի հետագա նվազման և նավթապահեստարանների արագ լրացման մտավախություններով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |