2008 թվականին ղարաբաղյան հակամարտության կողմերն էական առաջընթաց գրանցեցին, համոզված է Մեթյու Բրայզան

PanARMENIAN.Net - «2008 թվականի գլխավոր նվաճումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական հարաբերությունների դրսեւորումն էր Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Ալիեւի ու Սարգսյանի միջեւ: Թեեւ ես չէի ասի, որ նրանց միջեւ ինչ-որ վստահություն է ձեւավորվել, որը բավարար կլիներ փոխզիջման հասնելու համար, ինչը պահանջվում է հիմնարար սկզբունքների ամփոփման համար: Սակայն ես գոհ եմ նախագահների աշխատելու պատրաստակամությունից, հաղթահարելով մնացած վիճահարույց հարցերը: Կարելի է ասել, որ հոգեբանական մթնոլորտն այսօր հարմար է կարեւոր որոշումների կայացման համար»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր կլինի, եթե հասարակության առաջնորդները օգնեն իրենց քաղաքացիներին փոխզիջման գալ:



Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությանը հունվարի վերջին Դավոսում կայանալիք Միջազգային տնտեսական համաժողովի տարեկան նիստում` ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարներն իրենք պետք է որոշեն հանդիպել Դավոսում թե ոչ:



«Ինչպես նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը նշել են նոյեմբերի 2-ին Մոսկովյան հռչակագրում, կողմերը պետք է շարունակեն եւ առավել ինտենսիվ փորձեր անեն հիմնարար սկզբունքները Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ ավարտին հասցնելու համար: Եվ կողմերը զգալի առաջընթացի հասան: Ավարտելու համար այդ աշխատանքը նրանց հարկ կլինի նախապատրաստել հանրությունները փոխզիջումների, որոնք խաղաղություն, կայունություն ու բարգավաճում կբերեն: Համանախագահները կնպաստեն դրան եւ 2009 թվականի սկզբում կայցելեն տարածաշրջան նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու համար: Թե որտեղ կլինի հանդիպումը, պետք է որոշեն նախագահները»,-նշել է Բրայզան, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---