Սաակաշվիլի․ Զելենսկուց փոխվարչապետ դառնալու առաջարկություն եմ ստացել22 ապրիլի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին նշել է նաև, որ արդեն շատ բովանդակային և օգտակար զրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ և մտադիր է իր առաջարկները Գերագույն ռադային ներկայացնել որպես կառավարության ծրագրի մի մաս։ «Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ առաջարկին և իմ որոշմանը, քանի որ սա բարդ ժամանակ է երկրի համար։ Առջևում շատ բարդ շրջան է տնտեսության և, ընդհանուր առմամբ, երկրի համար։ Այսօր, ինչպես երբեք, հարկավոր է վճռական լինել որոշումներում և բարեփոխումներում»,- գրել է Սաակաշվիլին։ Նա նաև հավելել է, որ մտադիր է օգտագործել իր միջազգային փորձը՝ կառավարության ծրագրերին նպաստելու համար։ 2019-ին Զելենսկին վերադարձրել էր ուկրաինական քաղաքացիությունը Սաակաշվիլիին: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր տեղեկացրել Վրաստանում իր դեմ հարուցված քրգործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել: Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել |