Մարզպետ․ Վարդենիսում կորոնավիրուսով 47 վարակված կա![]() 22 ապրիլի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված 47 անձ կա՝ բոլորը Վարդենիսում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Այդ 47 անձից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են՝ մեկը բժիշկ է։ Վարակվածներ կան նաև պոլիկլինիկայի բուժաշխատողների շրջանում»,- ասել է նա։ Մեկուսացվել է 150 մարդ՝ նրանք Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում են, կան նաև ինքնամեկուսացածներ՝ ըստ բժիշկների ցուցումների։ Ըստ մարզպետի՝ խնդիր կա վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված, քանի որ հայտնի չէ, թե ումից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին։ Նա նշել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հիվանդները կտեղափոխվեն Մարտունու բուժկենտրոն։ Մարզպետը հավելել է նաև, որ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ 5 անցակետ է տեղադրվել։ Պարետի որոշմամբ՝ Վարդենիսի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Անձանց ևւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները ուժի մեջ են մինչև ապրիլի 28-ը` ժամը 23:59-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |