Միջմարզային տեղաշարժի սահմանափակումը հանվում է, անցակետերը` վերացվում23 ապրիլի 2020 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Պարետատան նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Փոփոխություններն ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Պարետատունն առաջնորդվելու է նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ • Պոլիգրաֆիական գործունեություն • Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն • Քարի սղոցում, մշակում և հարդարում • Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն • Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն • Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում • Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում։ Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝ • Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների • Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր • Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր • Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ • Տեղեկատվություն, կապ հատվածում՝ Գրքերի հրատարակություն • Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը • Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝ Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ. • Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝ • Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ • Արհեստակցական միությունների գործունեություն • Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում • Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում • Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում; Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ: «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: Բացառություն ստանալու դիմում-հայտը կարելի է առցանց ներկայացնել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |