Ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչք կկայանա![]() 23 ապրիլի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ուռալյան ավիաուղիներ» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։ Մոսկվայից Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ «Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել՝ սկսած ժամը 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։ Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ ապրիլի 22-ին կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել»,-ասվում է գրառման մեջ։ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |