Ստեփանակերտում ապրիլի 24-ի ամենամյա երթը չի կայանա

Ստեփանակերտում ապրիլի 24-ի ամենամյա երթը չի կայանա

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա։

Դա պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ապրիլի 24-ին ոգեկոչման ավանդական միջոցառումներ չեն անցկացվի նաև Հայաստանում։ Պարետի որոշմամբ, անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: Ապրիլի 24-ին կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---