Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ![]() 23 ապրիլի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայ աշակերտների ասոցիացիան Կալիֆոռնիայի Իրվայն պետական համալսարանի (UCI-ի), Կալիֆոռնիայի Լոս Անջելես (UCLA), Նորթրիջ (CSUN) և այլ համալսարանների հայազգի ուսանողների հետ միասին ամենամյա լուռ բողոքի ցույց է կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Դրան մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով: Ըստ ուսանողների՝ ցույցի նպատակն է մատնանշել Թուրքիայում իշխող ռեժիմը, որը գաղափարակից է օսմանյան անցյալի վարքագծին, ինչպես նաև՝ ցեղասպանության հերքումը Թուքիայի և ԱՄՆ Սպիտակ տան կողմից: Ուսանողները նշում են՝ հայ ժողովուրդը պայքարելու է ատելության, մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության դեմ: Ըստ նրանց՝ 1915-ին սկսված ջարդերը հենց ատելության, խտրականության ու ազգայնամոլության դրդապատճառներով էին: 2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |