Ավինյան․ Վիրուսի տարածումը դեռ վերահսկելի է, որ շարունակվի՝ տնտեսական տարբեր ոլորտներ կգործարկվեն![]() 23 ապրիլի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման տենդենցն այս փուլում վերահսկելի է, եթե նման կերպ շարունակվի, տնտեսական գործունեության տարբեր տեսակներ կսկսեն բացվել, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը հիշեցրել է, որ հանվել են մարզային անցակետերը, և այդ ուժերը կենտրոնացվելու են այն հատվածներում, որտեղ կա վերահսկողության կարիք։ Պարետը նշել է, որ համայնքներում բռնկման դեպքում կօգտագործվեն համայնքային սահմանափակումներ։ «Ինչպես խոստացել էինք՝ փուլային տարբերակով, կամաց-կամաց մենք գնում ենք դեպի բացում, միաժամանակ, մեր տեղորոշման համակարգերն ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն։ Այնտեղից համաճարակաբանները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ծրագրավորողներն աշխատում են, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկմնա և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում, կարելի է ասել, դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, եթե այսպես շարունակվի, կարծում եմ, կրկին կշարունակենք տնտեսական տարբեր գործունեություններ վերաբացել»,- ասել է նա։ Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 50-ով: Բուժվել է 659 հոգի, մահվան 24 դեպք կա։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մի շարք տնտեսական ոլորտների գործունեություն ապրիլի 23-ից կվերսկսվի, որոշ ոլորտներում կշարունակվեն կիրառվող սահմանափակումները։ ՀՀ-ում ներդրվել է նաև հնարավոր վարակակիրների տեղորոշման գործիքներ։ Նրանց կարելի է նույնականացնել հավելվածի միջոցով կամ, օրինակ, կատարած զանգերով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |