Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին![]() 23 ապրիլի 2020 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին։ Կառավարությունն ընդունել է պարտադիր զինծառայության 2020 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Այն կավարտվի օգոստոսի 30-ին։ Հայտարարվում է արական սեռի ՀՀ այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020-ի հուլիսի 31-ը ներառյալ: Ըստ որոշման՝ նախատեսվում է 2020-ի ամառային զորակոչի շրջանակում մինչև 2020-ի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինվորներին: Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները: Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել armdefrussia@armem.ru էլ․ հասցեով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |