ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 63,000 է․ Մահացել է 555 մարդ23 ապրիլի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 4775 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62,773-ի, հայտնում է դաշնային շտաբը։ Երկրորդ օրն անընդմեջ հիվանդների աճը կրճատվում է։ Ապրիլի 22-ին 5236 նոր դեպք էր գրանցվել, իսկ ապրիլի 21-ին՝ 5642։ Նոր վարակակիրների մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 1959, գրում է «Վեդոմոստին»։ Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում վարակվել է 33,940 մարդ։ Երկրում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 42 դեպք է գրանցվել, համաճարակի բռնկումից ի վեր՝ 555։ Ապաքինվել է 4891 մարդ։ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով ՌԴ-ն աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով 10-րդն է։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2․64 մլն մարդ, որից մոտ 720, 000-ն ապաքինվել է, իսկ ավելի քան 184,000 մարդ՝ մահացել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |