Ռուսաստանաբնակ Ավդոլյանը գնել է աշխարհի ամենամեծ ածխահանքերից մեկը![]() 23 ապրիլի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ռուսաստանաբնակ գործարար, Yota օպերատորի համահիմնադիր, ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ալբերտ Ավդոլյանը գնել է ածխի (կոքս) Էլգինի հանքավայրը, որն ամենամեծն է Ռուսաստանում և ամենախոշորներից մեկն աշխարհում։ Այդ մասին տեղեկացրել է ռուսական լեռնահանքային «Մեչել» ընկերությունը, որը վաճառել է ակտիվներն Ավդոլյանին։ Հանքավայրը գտնվում է Յակուտիայում, ածխի պաշարները կազմում են 2․2 մլրդ տոննա։ «Մեչելը» հայտնել է, որ ավարտել է Էլգինի ածխի նախագծի իրեն պատկանող բաժնետոմսերի 51%-ի վաճառքն Ավդոլայնին պատկանող «Ա-Պրոպերտի» ընկերությանը։ Գործարքի գումարը կազմել է 89 մլրդ ռուբլի (մոտ 12 մլրդ դոլար)՝ ներառյալ պարգևավճարը բաժնետոմսերի հսկիչ փաթեթի համար։ «Մեչելը» պարտքերի պատճառով չի կարողացել զարգացնել Էլգինի նախագիծը։ Ընկերությունը մի քանի տարի է` ներդրողներ էր որոնում։ Ավդոլյանը Forbes-ի վարկածով ՌԴ 200 ամենահարուստ գործարարներից է և զբաղեցնում է 113-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է $800 մլն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |