Թուրքական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը մտադիր է հեռարձակում սկսել հայերեն լեզվով

PanARMENIAN.Net - Թուրքական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (TRT) մտադիր է հաղորդումներ հեռարձակել հայերեն լեզվով: Ըստ TRT-ի գլխավոր մենեջեր Իբրահիմ Շահինի, այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ: «Համագործակցությունը երկու երկրների հեռուստատեսությունների միջեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման, ծրագրերի ու տեղեկատվության փոխանակման եւս մի ձեւ է»,-ասել է Շահինը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:



Իբրահիմ Շահինը նշել է նաեւ, որ TRT-ն հաղորդումներ է հեռարձակում 12 լեզուներով, սակայն հայկական խմբագրությունը «նոր էջ կբացի»: Ընկերությունը մտադիր է նաեւ հեռարձակում սկսել նաեւ ռուսերեն եւ վրացերեն լեզուներով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---