Թուրքիայի ՄԻՄ-ը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել![]() 24 ապրիլի 2020 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ճանաչել այն ու փոխհատուցում վճարել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին․․․ Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։ «Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․ - Ցեղասպանությունը պետք է ճանաչել։ - Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։ - Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել», - ասված է հայտարարության մեջ։ Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |