Մխիթարյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 24 ապրիլի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա իր գրառման մեջ նշել է, որ 2020-ին անհրաժեշտ է մնալ տանը՝ առաջարկելով միասին հարգել զոհերի հիշատակը, հարգել կյանքը։ Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև Ծիծեռնակաբերդի լուսավառ ոգեկոչման րոպեից մի կադր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ապրիլքսանչորսյան երթը 2020-ին կորոնավիրուսի պատճառով իրականացվելու է առցանց։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում բնակվողները անուն ազգանունն ուղարկեն 1915 կարճ համարին, արտերկրում ապրողները՝ +374 33 19 15 00 համարին, մինչև լուսաբաց հաղորդագրություն ուղարկածների անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա: Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |