Փաշինյան․ Առավոտից վիրտուալ երթով Ծիծեռնակաբերդ է «այցելել» մոտ 90,000 մարդ24 ապրիլի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի վաղ առավոտից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ երթին մասնակցել է մոտ 90,000 մարդ։ 1915 համարին արդեն 85,575 հաղորդագրություն է ստացվել հիշատակ երթի խորհրդանշական անուններով, ևս 3715 անուն էլ ստացվել է արտերկրում բնակվողների համար գործող 0037433191500 համարին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին»,- գրել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է հաղորդագրությունը գրել հայատառ, նշել միայն մեկ անուն և ազգանուն։ Վարչապետը հիշեցրել է նաև, որ մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն, Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է։ Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվարկվում է տվյալ երկրի և ՀՀ կապի օպերատորների պայմաններով։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է և սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, համաճարակով պայմանավորված, ընտրվել է վիրտուալ երթ իրականացնելու տարբերակը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |