Վաշինգտոնում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել է Ռազմավարական գործընկերության մասին խարտիան

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստորագրել են «ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին խարտիան»: Փաստաթղթում հաստատվում է հարաբերությունների կարեւորությունը երկու երկրների միջեւ` որպես բարեկամների ու ռազմավարական գործընկերների: «Մենք մտադիր ենք խորացնել մեր գործընկերությունը երկու ազգերի շահերից ելնելով եւ ընդլայնել մեր համագործակցությունը փոխադարձ առաջնայնությունների լայն շրջանակում»,-ասվում է խարտիայում:



«Հզոր, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Վրաստանը իր ներդրումն է անում ոչ միայն Վրաստանի բոլոր քաղաքացիների, այլ նաեւ միասնական, ազատ ու խաղաղ Եվրոպայի անվտանգության եւ բարգավաճման ամրապնդման մեջ: Վրաստանի աճող ժողովրդավարությունը կարող է բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը, եւ այդպիսով խթանել բարգավաճումը ողջ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ն կսատարի քաղաքականության, տնտեսության, անվտանգության եւ սոցիալական ոլորտներում Եվրաատլանտյան ընկերակցության այլ ազգերի հետ կապերի խորացմանն ուղղված Վրաստանի ջանքերին: Գործընկերները հայտարարում են, որ նրանց ընդհանուր նպատակը Վրաստանի ամբողջական ինտեգրումն է եվրոպական եւ տրանսատլանտյան քաղաքական, տնտեսական ինստիտուտներին, ինչպես նաեւ անվտանգությանն ու պաշտպանությանը` բոլոր անհրաժեշտ չափանիշներին Վրաստանի համապատասխանության հիման վրա»,-ասվում է կնքված համաձայնագրում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---