Մակրոն․ Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ![]() 24 ապրիլի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականի սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղած նամակում գրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ։ «Անցյալ տարի իմ երկիրը, համաձայն իմ ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ»,- գրել է Մակրոնը։ Նա հավելել է, որ կորոնավիրուսի համավարակը բոլորին պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ, և ինքը համոզված է, որ Ֆրանսիան ու Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության: Մակրոնը նշել է, որ ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Ֆրանսիան աշխարհի 30 երկրից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |