Ջեմալ փաշայի թոռ․ Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը![]() 24 ապրիլի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը, Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել ցեղասպանության թեմայով։ «Իմ հայ եղբայրներ, կիսում եմ ապրիլի 24-ի Ցեղասպանության ցավը»,- գրել է նա։ Հասան Ջեմալը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրել հայերից։ Նա ավելի վաղ մասնակցել է նաև ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների, այցելել Երևան։ Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |