Դեսպան․ Ավելի քան 2000 քաղաքացի է հերթագրված ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար![]() 24 ապրիլի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Ռուսաստանից մոտ 1500 մարդ է վերադարձել Հայաստան 7 չվերթով, սակայն ավելի քան 2000 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված։ Այդ մասին դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Հերթագրվածները ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում են մեկնելու հերթին․․․ Վստահեցնում եմ, որ ՀՀ Պարետատան, ԱԳՆ-ի և մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցև, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման և մեր երկրում Ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։ Թախանձագին խնդրում եմ մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական»,-ասվում է գրառման մեջ։ Դեսպանը նաև հավաստիացրել է, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի տարածքում։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվեթրն է իրականացվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |