Գարիկ Մարտիրոսյան․ Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք![]() 24 ապրիլի 2020 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի խոսք է ուղղել հեռուստահաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։ «Ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշում ենք ու չենք մոռանա երբեք»,- գրել է Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |