Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ բուժաշխատողներին

Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ բուժաշխատողներին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության հայազգի մասնագետներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ պանդեմիայի առաջնագծում։

«Ուզում եմ կոչ անել ձեզ ողջ և առողջ մնալ։ Այնքան երախտապարտ եմ ամերիկահայերին, որոնք վարակի դեմ պայքարի առաջնագծում են՝ կարիքավորներին օգնելու համար»,- ասել է նա հեռուստաուղերձում՝ հասցեագրված Ամերիկայի Հայկական համագումարին։

«Սա շատ կարևոր ժամանակ է, երբ բոլորս պետք է տանը մնանք և միակամ լինենք, և մենք կհաղթահարենք սա միասին։ Ես ուղղակի աղոթում եմ, որ բոլորը ողջ և առողջ մնան»,-ասել է նա։

ԱՄՆ-ում մոտ 870,000 վարակված կա, ավելի քան 80,000 մարդ ապաքինվել է, 50,000 մահ է գրանցվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---