Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը![]() 24 ապրիլի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը, նա կընդգրկի Եվրոպայի հավաքականում, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Բացի Արոնյանից՝ Եվրոպայի թիմում են նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Աննա Մուզիչուկը, թիմի ավագը լինելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարը կայանալու է մայիսի 5-10-ը, մասնակցում են նաև Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, «Մնացած աշխարհի» թիմերը: Առցանց մրցաշարն անցկացվելու է 2 շրջանով: Լավագույն 2 հավաքականը մայիսի 10-ին պայքարելու են սուպերեզրափակչում: Մրցանակային ֆոնդը $180,000 է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |