ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 5849 նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 5849 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 5849 նոր դեպք է գրանցվել երկրի 82 շրջանում, 60 մարդ մահացել է, 677-ը՝ ապաքինվել, հայտնել է օպերատիվ շտաբը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68,622-ի, մահացել է 615 մարդ, ապաքինվել՝ 5568-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքերի մեծ մասը Մոսկվայում է՝ 2957, Մերձմոսկովյան շրջանում՝ 611 և Սանկտ Պետերբուրգում՝ 253։

Ապրիլի 23-ին Ռուսաստանում 4774 նոր դեպք էր գրանցվել, 42 մարդ մահացել էր։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով ՌԴ-ում ավելի քան 2․5 մլն մարդ է թեստավորվել։

ՌԴ շրջանների մեծ մասում մեկուսացման ռեժի է գործում, Մոսկվայում, բացի այդ, նաև անցագրային ռեժիմ է սահմանված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---