«Հիշում ենք Մեծ եղեռնը»․ Թրամփը կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը![]() 24 ապրիլի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը։ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ ապրիլի 24-ին իրենք միանում են միջազգային հանրությանը, որը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի սարսափելի ոճրագործություններից մեկի՝ «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին»։ «1915-ի սկզբում 1․5 մլն հայ տեղահանվեց, սպանվեց կամ մահացավ Օսմանյան կայսրությունում։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տուժել են և կորցրել կյանքը, միաժամանակ՝ վերահաստատում ենք մեր պարտավորությունը՝ առավել մարդասեր և խաղաղ աշխարհի ամրապնդման համար», - ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք ողջունում են «հայերի և թուրքերի՝ իրենց ցավոտ պատմությունը ճանաչելու ջանքերը»։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին մտորում են հայ և ամերիկացի ժողովուրդների միջև եղած ամուր կապերի մասին։ Թրամփի խոսքով՝ իրենք հպարտանում են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությամբ, որի շնորհիվ հայ փախստականներին մարդասիրական օգնություն է ցուցաբերվել 1915-ին։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հայերն իրենց նշանակալի ավանդն են ունեցել երկրի զարգացման գործում։ ԱՄՆ Սենատը 2019-ի դեկտեմբերի 12-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելի վաղ՝ հոկտեմբերին Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ևս ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |